Լրահոս

14.03.2011 11:30


ՏՄՊՊՀ–ից պնդում են, որ «Լուսակերտ»–ում ստուգումներ իրականացվել են

ՏՄՊՊՀ–ից պնդում են, որ «Լուսակերտ»–ում ստուգումներ իրականացվել են

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ–ի նկատմամբ: Սակայն «7օր»–ի հետ զրույցում «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը շատ բացասական է վերաբերվում կայացված որոշմանը.

–Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա և ինչի՞ համար են վարույթ հարուցել։ Ես չեմ հասկանում այդ կազմակերպությանը,–«7օր»–ին ասել էր նա,–երևի ուսումնասիրությունները դրսում են արել։ Համենայնդեպս, մեզ մոտ իրենցից մարդ չի եկել, որ ստուգում անի։

«7օր»–ի հետ զրույցում այսօր ՏՄՊՊՀ–ից պնդել են, որ ստուգումները կատարվել են ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող բոլո՛ր ընկերություններում, այդ թվում և «Լուսակերտում», սակայն պարզել են, որ միայն «Լուսակերտում» են հնարավոր խախտումներ եղել։ Հանձնաժողովի մամուլի խոսնակ Նելլի Դանիելյանը «7օր»–ի հարցին ի պատասխան ասել է, որ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վարույթը հարուցել միայն «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի նմատմամբ։

Իսկ մնացած բոլոր հարցերի պատասխանը, նրա խոսքերով, կտա վարույթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը