Լրահոս

14.03.2011 11:21


Ճապոնիայի դեպքերի հետ կապված՝ նավթի գներն իջնում են

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ճապոնիայում տեղի ուենցած ավերիչ երկրաշարժի հետևանքով աշխարհում իջնում են նավթի գները։

Նյու–Յորքում ամերիկյան «WTI» ապրանքանիշի նավթը էժանացել է 1,5%–ով՝ դառնալով 99,64 դոլար մեկ բարելի դիմաց։

Իսկ, օրինակ, «Brent» ապրանքանիշի նավթի խառնուրդի գինն իջել է 1,69%–ով ՝ դառնալով  111,92 դոլար մեկ բարելի դիմաց։

«Bloomberg» գործակալությունը գրում է, որ վերլուծաբան Բեն Լի Բրունը հայտարարել է, թե Ճապոնիայում նավթավերամշակման գործարանների գործունեության դադարեցման հետ կապված՝ նավթի գները կհայտնվեն ճնշման տակ։

Այս խորագրի վերջին նյութերը