ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հրաժարական է ներկայացրել
ԱՄՆ պետքարտուղարի օգնական, պետքարտուղարության մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածած հայտարարության մեջ ։
Reuters-ը տեղեկացնում է, որ հրաժարականի պատճառը այն է, որ Քրոուլին WikiLeaks-ին գաղտնի փաստթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի նկատմամբ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վերաբերմունքը որակել է «հիմար»։
Ինքը` Քրուոլին իր տարածած հայտարարության մեջ նկատել է, որ ինքն զգում է իր հայտարարության հետևանքը ու պատասխանատվությունը վերցնում իր վրա:
«ԱՄՆ օրենքներով գաղտնի տեղեկությունների հրապարակումը պատժելի արարք է, և հաշվի առնելով իմ հայտարարությունների ազդեցությունը և վերցնելով իմ վրա դրա ողջ պատասխանատվությունը ես հրաժարականի դիմում եմ ներկայացնում», -ասված է Քրոուլիի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հրաժարական է ներկայացրել
ԱՄՆ պետքարտուղարի օգնական, պետքարտուղարության մամլո խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հրաժարական է ներկայացրել: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածած հայտարարության մեջ ։
Reuters-ը տեղեկացնում է, որ հրաժարականի պատճառը այն է, որ Քրոուլին WikiLeaks-ին գաղտնի փաստթղթեր տրամադրելու մեջ մեղադրվող շարքային Բրեդլի Մենինգի նկատմամբ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության վերաբերմունքը որակել է «հիմար»։
Ինքը` Քրուոլին իր տարածած հայտարարության մեջ նկատել է, որ ինքն զգում է իր հայտարարության հետևանքը ու պատասխանատվությունը վերցնում իր վրա: «ԱՄՆ օրենքներով գաղտնի տեղեկությունների հրապարակումը պատժելի արարք է, և հաշվի առնելով իմ հայտարարությունների ազդեցությունը և վերցնելով իմ վրա դրա ողջ պատասխանատվությունը ես հրաժարականի դիմում եմ ներկայացնում», -ասված է Քրոուլիի հայտարարության մեջ: