Քաղաքական

14.03.2020 10:26

Հանրաքվեն կհետաձգվի. իշխանությունը որոշում է կայացրել. «Հրապարակ»

Հանրաքվեն կհետաձգվի. իշխանությունը որոշում է կայացրել. «Հրապարակ»

«Երեկ տեղեկացանք, որ իշխանության վերին օղակներում արդեն որոշում է կայացվել հետաձգել ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ինչի մասին կհայտարարեն մոտ օրերս։

Դա կմեկնաբանվի որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլ՝ մեծահոգություն, որ իշխանությունը դրսևորում է, որ չվտանգի հանրային միջոցառմանը մասնակցող մարդկանց։

Սակայն իրական պատճառն այլ է, և այդ որոշման հարցում ավելի շատ դեր են խաղացել քարոզարշավի առաջին փուլի ընթացքն ու մարդկանց վերաբերմունքը, որը սպասվածից ավելի պասիվ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։