Լրահոս

14.03.2011 10:50


Ֆրանսիան պնդում է, որ Լիբիայի երկնքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծվեն

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, «Մեծ ությակ»–ի երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին Ֆրանսիան հայտարարել է, թե  մտադիր է հասնել Լիբայի երկնքում ոչ թռիչքային գոտիներ ստեղծելուն։

Ենթադրվում է, որ Լիբիայի օդային տարածքի փակման շնորհիվ կդադարեցվի ցուցարարների ռմբակոծությունը Քադաֆիին հավատարիմ մնացած լիբիական ռազմաօդային ուժերի կողմից։

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ «Մեծ ությակ»–ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը դժվար է լինելու համաձայնության գալ։

Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմ է։  Ցուցարարները պահանջում են 40 տարի նախագահի  պաշտոնում իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, իսկ Քադաֆին տուրք չտալով բողոքներին և օգտագործելով իր կապիտալն ու բանակը՝ ռմբակոծում է ցուցարարներին։

Այս խորագրի վերջին նյութերը