Աշխարհ

13.03.2020 17:55


Դադարեցվել է նաև օլիմպիական ջահի փոխանցավազքը

Դադարեցվել է նաև օլիմպիական ջահի փոխանցավազքը

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է չեղյալ հայտարարել օլիմպիական ջահի փոխանցավազքը: Դա պայմանավորված է մեծ տարածում ստացած կորոնավիրուսի հետ:

Այս դժվարին, բայց անհրաժեշտ որոշումը համատեղ կայացրել են միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը:

Պատճառն այն է, որ բազմաթիվ զգուշացումներին հակառակ, մեծաթիվ մարդիկ են եղել Սպարտայում տեղի ունեցած օլիմպիական կրակի վառման արարողությանը:

Ուստի բնակավայրերով կրակի անցնելը, այն էլ հօծ բազմության պայմաններում, հնարավոր է վարակի տարածման նոր խթան հանդիսանա: Կողմերը համաձայնել են, որ արդեն վառվող ջահը «Տոկիո – 2020» կազմկոմիտեին փոխանցվի մարտի 19 –ին ` «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը