Աշխարհ

13.03.2020 21:50


Թուրքիայում անհայտ անձինք հարձակում են գործել քրդամետ կուսակցության կառույցի վրա

Թուրքիայում անհայտ անձինք հարձակում են գործել քրդամետ կուսակցության կառույցի վրա

Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են երկրում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Անկարայի Քեչիօրեն շրջանի կառույցի վրա:

Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ` անհայտ անձինք կոտրել են կուսակցության շրջանային կառույցի պատուհանները, անվտանգության տեսախցիկները, պատռել են կուսակցության դրոշները, փոխարենը կախելով Թուրքիայի պետական դրոշը:

Նշվում է, որ վերոհիշյալ անձինք կուսակցության շենքի պատին փակցրել են նաև սպառնալից գրություն, որտեղ նշված են Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական կառավարական բանակի հետ բախումներում սպանված թուրք զինվորների անուններն և «Նրանք բարևում են» գրառումը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները քրդամետ HDP-ին դիտարկում են որպես երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) քաղաքական թև:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը