Աշխարհ

13.03.2020 18:50


Էրդողանը կորոնավիրուսի պատճառով արգելել է պաշտոնյաներին դուրս գալ երկրից

Էրդողանը կորոնավիրուսի պատճառով արգելել է պաշտոնյաներին դուրս գալ երկրից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել չեղարկել թուրք պաշտոնյաների արտասահմանյան այցերը։

Այդ կապակցությամբ հրապարակվել է Էրդողանի ստորագրությամբ փաստաթուղթ, որն առաջինը տեղադրվել է «Resmi Gazete» պաշտոնական թերթում։

Բացի այդ Էրդողանը չեղարկել է նաև իր բոլոր արտասահմանյան այցերը։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ Եվրոպայից Թուրքիա ժամանած մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մարտի 13-ին էլ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2-րդ դեպքը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը