Աշխարհ

13.03.2020 18:20


Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Փայլանը հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարին վնասված հայկական եկեղեցու վերաբերյալ

Փետրվարի 24-ին Թուրքիայի սահմանին մոտ գտնվող իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանը եկեղեցու հետագա ճակատագրի, մասնավորապես հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին.

1. Արդյո՞ք ճշտվել է այն վնասը, որը կրել է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Ս. Էջմիածին եկեղեցին:

2. Պատմական ու ճարտարապետական առումով եզակի համարվող եկեղեցու վնասները վերականգնելու համար գումար հատկացվելու՞ է: Հնարավորինս շուտ սկսվելու՞ են վերակառուցման աշխատանքները:

3. Վանում գտնվող և երկրաշարժից վնասված մյուս մշակութային ժառանգությունների համար վնասների ճշտման համապարփակ աշխատանք արվե՞լ է:

4. Վանի մշակութային հուշարձանները գույքագրվա՞ծ են:

5. Ո՞րն է Ձեր նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, նորոգման ու որպես մշակութային հուշարձան հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը