Լրահոս

14.03.2011 10:41


Լիբիայի և Ճապոնիայի դեպքերի հետ կապված՝ ոսկու գինը բարձրանում է

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, արդեն երկրորդ օրն է, ինչ ոսկու գինը անընդհատ բարձրանում է՝ կապված վերջին շրջանում Լիբիայի և Ճապոնիայի դեպքերի հետ։

Ոսկու  վաճառքի գինը այս  օրերին սկզբում ավելացել է 1,1%–ով՝ դառնալով 1432,68 դոլար մեկ ունցիայի դիմաց, իսկ հետո Սինգապուրի սկարանում (բորսա) այն դարձել է 1418,72 դոլար մեկ ունիցիայի դիմաց։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Լիբիայում ցուցարարները բողոքի գործողություններ էին իրականացնում՝ պահանջելով 40 տարի նախագահի  պաշտոնում իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, սակայն Քադաֆին տուրք չտալով բողոքներին և օգտագործելով իր կապիտալն ու բանակը՝ ցուցարարներին հակահարված է տվել։ Քաղաքացիական պատերազմն այնտեղ դեռ շարունակվում է։

Իսկ մարտի 11–ին էլ Ճապոնիայում 9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որին հաջորդեց ցունամին, ինչի հետևանքով հազարավոր զոհեր և ավերածություններ եղան։

Այս խորագրի վերջին նյութերը