Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմից դիպուկահարները դիտավորյալ սպանել են ադրբեջանցի մի մանկահասակ երեխայի։
Ադրբեջանական դիվանագիտությունը միջազգային կազմակերպության ցանկացած ներկյացուցչի մոտ շահարկում է այդ հարցը։
Մարտի 13–ի երեկոյան պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը(նա պաշտոնական այցով ժամանելու է նաև Վրաստան և Հայաստան) ելույթ է ունեցել և անդրադարձել երեխայի սպանության փաստին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աժուբալիսը նշել է, թե մարդու մահը ողբերգություն է, հատկապես եթե նա երեխա է։ Նա ընդգծել է, թե կատարվածը ահազանգում է այն մասին, որ դիպուկահարներին պետք է շփման գծից հեռացնել։
Սակայն, դիպուկահարներին շփման գծից հեռացնելը՝ հենց հայկական կողմի պահնջներից է, ինչը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ ներկայացվում է հակամարտության կարգավորման միջնորդներին։
Մասնավորապես, շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի կարգի խախտման դեպքերի կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ–ն և ՊԲ–ն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նաև ասվում է.
«Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին: Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում...»:
Ընդդեմ ադրբեջանական ապատեղեկատվության