Լրահոս

14.03.2011 09:58


Ձերբակալվել է ՀԱԿ ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը

Ձերբակալվել է ՀԱԿ ներկայացուցիչ Սամսոն Խաչատրյանը

Լրատվամիջոցների տեղեկացմամբ մարտի 13–ին Երևանի Դինամո մարզադահլիճի մոտ դիմակավորված անձինք հարձակվել են հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն ՀԱԿ անդամ Սամսոն Խաչատրյանի վրա, նրան մտցրել մեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ Սամսոն Խաչատրյանի հետ են եղել ևս երկու հոգի, Պողոս Տռմզյանը և Միսաք Հովակիմյանը: Նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Ինչպես պարզվել է հետագայում, Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է: Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանի տեղեկացմամբ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը կասկածվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Սամսոն Խաչատրյանին բերման են ենթարկել այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա մեկ ժամվա ընթացքում։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը