Աշխարհ

13.03.2020 12:34


Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի ևս մեկ նախարարի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի ևս մեկ նախարարի մոտ

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իսպանիայի տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարար Կարոլինա Դարիասի մոտ: Այդ մասին հայտնել Է թագավորության կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սահմանված կարգին համապատասխան, հինգշաբթի առավոտյան անալիզներ են վերցրել կառավարության բոլոր անդամներից: Նշված թեստերը դրական արդյունք են տվել միայն տարածքային քաղաքականության եւ պետական ծառայության նախարարի մոտ»,-ասված Է կառավարության հաղորդագրության մեջ: Հինգշաբթի առավոտյան երկրի իշխանությունները հաստատել Էին կորոնավիրուսով իրավահասարության հարցերի նախարար Իրենե Մոնտերոյի վարակվելը:

Դրանից հետո նախարարների կաբինետի բոլոր անդամները, ինչպես նաեւ Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը եւ նրա տիկինը՝ Լետիսիան, կորոնավիրուսի թեստ են հանձնել: Իսպանիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել Է հունվարի 31-ին. հիվանդացածների թիվն սկսել Է կտրուկ աճել Իտալիայում համաճարակի տեղային բռնկումից հետո: Ախտահարվածների ընդհանուր թվի մոտավորապես կեսը հայտնաբերվել Է Մադրիդի ինքնավար հանրակցությունում:

Ինչպես մարտի 12-ին հայտնել Է «Պայիս» թերթը, Իսպանիայում կորոնավիրուսի տարածման սկսվելուց ի վեր երկրում գրանցվել Է դրանով վարակվելու գրեթե 3 հազար դեպք: Հրատարակության տեղեկատվությամբ, մահացել Է 84 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը