Աշխարհ

13.03.2020 12:31


Իրանի ղեկավար Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է կորոնավիրուսի կասկածանքով

Իրանի ղեկավար Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է կորոնավիրուսի կասկածանքով

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ Է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով: Այդ մասին հայտնել Է Irib հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Վելայաթին իրեն լավ Է զգում, նրա վիճակը բարելավվում Է: Այլ մանրամասնություններ չեն ներկայացվում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում Է 10 հազար 75, գրանցվել մահվան առնվազն 429 դեպք:

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների անալիզների արդյունքները:

Ընդ որում նրանցից երկուսը՝ Ֆաթեմա Ռահբարը եւ Մոհամադ Ալի Ռամազանին, մահացել են հիվանդությունից, Նախօրյակին Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին հայտնել Է, որ կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել Է: Նախարարն իր ենթակային շնորհավորել Է ապաքինվելու կապակցությամբ եւ հանձնարարել Է տեղերում հետեւել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ընթացքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը