Աշխարհ

13.03.2020 11:55


Ավստրալիայի ՆԳ նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով

Ավստրալիայի ՆԳ նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը մարտի 13-ին հայտարարել Է, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք Է տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս առավոտյան ես արթնացա բարձր ջերմությամբ եւ կոկորդի ցավով: Ես իսկույն կապվեցի Քվինսլենդի առողջապահության դեպարտամենտի հետ: Ճաշի ժամին ինձ տեղեկացրեցին, որ թեստը դրական արդյունք Է տվել»,-գրել Է նախարարը Twitter-ի իր Էջում:

Նրա խոսքով՝ այժմ ինքը գտնվում Է հիվանդանոցում: Դաթոնը հավելել Է, որ իրեն լավ Է զգում: Ավստրալիայում հայտնաբերվել Է նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 120 դեպք: 19 մարդ ապաքինվելուց հետո դուրս Է գրվել հիվանդանոցից, իսկ երեք պացիենտ մահացել Է: Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել Էր Մելբուռնում հունվարի 25-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը