Աշխարհ

13.03.2020 11:39


L’Equipe. ՈւԵՖԱ-ն կհետաձգի ԵՎՐՈ-2020-ը

L’Equipe. ՈւԵՖԱ-ն կհետաձգի ԵՎՐՈ-2020-ը

Կորոնավիրուսի ակտիվ տարածման հետ պայմանավորված՝ մարտի 17-ին ՈւԵՖԱ-ն քննարկման է հրավիրել եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցների ղեկավարներին՝ որոշելու, թե ինչպես է պետք վարվել այսպիսի իրավիճակում: Քննարկման են դրվելու ինչպես բոլոր ներքին առաջնությունները ու եվրագավաթային մրցաշարերը, այնպես էլ՝ ԵՎՐՈ 2020-ը:

L’Equipe-ի տեղեկություններով՝ ՈւԵՖԱ-ն հանդիպման ընթացքում հայտարարելու է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հետաձգման մասին: Կազմակերպությունը նաև մտադիր է մինչև 2021 թվականը հետաձգել Եվրոպայի առաջնությունը: Գաղափարը կայանում է նրանում, որ եվրագավաթային մրցաշարերը ավարտին հասցվեն 2020-ի ամռանը՝ մայրցամաքային առաջնության մրցումային օրերին (հունիսի 12-ից հուլիսի 12-ը):

Սակայն ԵՎՐՈ 2020-ի հետաձգման համար ՈւԵՖԱ-ն պետք է բանակցի ՖԻՖԱ-ի հետ, որը նախատեսում է անցկացնել աշխարհի ակումբային առաջնությունը 2021-ին:

Ներքին առաջնությունները նույնպես դադարեցվելու են, չնայած դրանք ուղղակիորեն չեն կազմակերպվում ՈւԵՖԱ-ի կողմից:

Աղբյուրը՝ vnews.am

Այս խորագրի վերջին նյութերը