Բելգիան առնվազն մինչեւ ապրիլի 3-ը սահմանել Է համազգային խիստ կարանտին, արտակարգ համաճարակաբանական պատրաստություն եւ առողջապահության ամբողջ համակարգի մոբիլիզացում: Մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսն՝ ամփոփելով ազգային Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի արդյունքները: Փակվում Է գործնականում ամեն ինչ, երկրում ամբողջ ծավալով կաշխատեն սոսկ տրանսպորտը, բժշկական հիմնարկությունները, խանութները, արտակարգ ծառայությունները:
«Բելգիան անցել Է ճգնաժամային կառավարման դաշնային մակարդակի: Սահմանվում Է համապետական կարանտին. բոլոր զանգվածային միջոցառումների չեղարկում,- հայտարարել Է նա: Փակ կլինեն ռեստորանները, սրճարանները եւ դիսկոտեկները, մշակութային եւ ուսումնական հաստատությունները, բոլոր ընկերություններին «հանձնարարված Է անձնակազմին փոխադրել տնից աշխատանքի»: Միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները փոխադրվում են հեռավար ուսուցման: Նոր միջոցառումներն «ուժի մեջ են մտնում մարտի 13-ի լույս 14-ի կեսգիշերից եւ կգործեն մինչեւ ապրիլի 3-ը»: Հիվանդանոցներում գործողության մեջ Է դրվել արտակարգ համաճարակաբանական իրադրության նախապատրաստման պլանը: Կազմվել Է ցուցակ մոտավորապես 100 հիվանդանոցներից, որոնք կմասնագիտանան կորոնավիրուսով վարակվածների ընդունման եւ բուժման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բելգիան համազգային խիստ կարանտին է սահմանել