Լրահոս

14.03.2011 09:06


Հայաստանի 2011 թվականի երիտասարդ չեմպիոնները

Ինչպես հաղորդել էինք նախօրոք, մարտի 11-ից 13-ը Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության մարզապալատում անց են կացվում Սամբոյի Հայաստանի առաջնություններ` պատանիների և երիտասարդների միջև:

Մարտի 12-ին ավատված` 1993-1994թթ. ծնված պատանիների միջև գոտեմարտերի արդյունքներն արդեն հաղորդել ենք, ստորև  ներկայացնում ենք 1991-1992թթ ծնված Հայաստանի 2011 թվականի երիտասարդ չեմպիոններին.

48 կգ քաշային կարգ-Վարդան Հովհաննիսյան-Գյումրիի համալիր մարզադպրոց;

52 կգ ք/կ-Արա Մելքոնյան-Գյումրիի օլիմպիական քոլեջ;

57 կգ ք/կ-Սերյոժա Ալեքսանյան-Գյումրիի «Հայաստան» մարզական միություն;

62 կգ ք/կ- Կարեն Տոնոյան-ԲԿՄԱ;

68 կգ ք/կ-Վահագն Գևորգյան- Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Եղվարդի մասնաճյուղ;

74 կգ ք/կ-Հակոբ Մարգարյան- ԲԿՄԱ;

82 կգ ք/կ-Մհեր Կարապետյան-Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ;;

90 կգ ք/կ-Արթուր Բունիաթյան- Սպիտակի մարզադպրոց;

100 կգ ք/կ-Գևորգ Ղանդիլյան-Երևանի Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց;

+100 կգ ք/կ-Տիգրան Խաչատրյան- Գյումրիի համալիր մարզադպրոց:

Հիշեցնենք, որ առաջնությունների արդյունքում կձևավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք կներակայցնեն մեր երկիրը 2011թ. ապրիլի 14-ից 18-ը` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը