Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժից եւ դրան հաջորդած ավերիչ ցունամիից անմիջապես հետո, դեպքի վայրում փրկարարական գործողությունների մասնակցելու նպատակով, ՀՀ նախագահի հանձնարարությամբ, լրիվ պատրաստականության է բերված Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 հոգանոց փրկարար ջոկատը: Նրանցից 22-ը` միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձավորմամբ, Ճապոնիայի կողմից հաստատման դեպքում, կմեկնեն աղետի գոտի:
Աղետից հետո ՄԱԿ-ը հայտարարել էր «Աղետների գնահատման եւ հակազդման (UNDAC) թիմի» հավաք:
Մեր տարածաշրջանում UNDAC-ի անդամ են հանդիսանում ՀՀ ԱԻՆ երկու բարձրաստիճան սպաներ: ԱԻ նախարարի հանձնարարականով UNDAC անդամ հայ սպաները հայտնել են աղետյալ երկիր մեկնելու իրենց պատրաստակամությունը:
Հայ փրկարարները պատրաստ են մեկնելու Ճապոնիա