Նոր կորոնավիրուսի պատճառով Վրաստանում զորակոչը հետաձգվել է
Երեկ՝ մարտի 11-ին, Վրաստանի կառավարությունը որոշել է գարնանային զորակոչը մեկ ամսով հետաձգել՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Զորակոչը նախատեսված է անցկացնել ապրիլի 12-ից։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։
Այս պահին պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում վարակը հաստատվել է 25 մարդու մոտ, կան մեծ թվով մեկուսացված մարդիկ։ Նշենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ հայտարարվել է վիրուսով վարակված 4 մարդու առկայության մասին։ Թեստավորումները շարունակվում են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ՊՆ ենթակա կառույցներ չայցելել։

Աղբյուրը՝ razm.info