Աշխարհ

12.03.2020 20:33


Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի ՊՆ-ն արգելել է այցերրն ու արձակուրդները զորամասերում

Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայի ՊՆ-ն արգելել է այցերրն ու արձակուրդները զորամասերում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու և հիվանդության ներթափանցումը բանակ կանխելու նպատակում հայտարարել է զորամասերում որոշ ժամանակով զինծառայողների արձակուրդների արգելման մասին:

Այս միջոցառումների շրջանակում նշվում է, որ զինծառայողների հարազատներին թույլ չի տրվելու մասնակցել նաև զինվորական երդման և զորացրման արարողություններին:

«Տարատեսակ պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկել մեր զորամասերում: Սահմանափակել ենք զինվորական պատվիրակությունների կապերը արտասահմանի հետ: Բացի այդ, որոշ ժամանակով Թուրքիայի բանակում դադարեցրել ենք ձեռքսեղմումները»,-ասել է Աքարը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը