Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նորերով. ԿԲ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,-ասված է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հին թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նորերով. ԿԲ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»,-ասված է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ: