«Երևան Ջուր»-ը ևս մեկ անգամ հայցում է Արաբկիրի սպառողների ներողամտությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երևան Ջուր» ընկերությունը (25.02.2011թ.)` Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետևանքով վթարվել է «Արզական-Երևան» մայր ջրատարը և ջրի զգալի արտահոսք առաջացել:
Դրա հետ կապված` որոշակի դժվարություններ էին ստեղծվել Արաբկիր վարչական շրջանում ջրամատակարարման հրապարակված ժամանակացույցի պահպանման առումով, ինչն իր հերթին սպառողների բողոքների էր տեղիք տվել:
Խնդրի լուծման նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը ձեռնամուխ է եղել մոտ 200 գծամետր երկարությամբ շրջանցող խողովակաշարի կառուցմանը, որի համար, հաշվի առնելով բարդ տեղանքը, կպահանջվի մոտ 2 ամիս:
Ընկերությունը ևս մեկ անգամ հայցում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի և հարակից տարածքների սպառողների ներողամտությունը վթարի հետևանքով պատճառվող անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է առավելագույնը մինչև խնդրի վերջնական կարգավորումը նրանց հնարավորինս բարվոք ջրամատակարարում ապահովելու նպատակով:
P.S. Խնդրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև վթարի վայրում շինարարության ընթացքին հետևելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են դիմել “Երևան Ջուր” ՓԲԸ Հաղորդակցության բաժին:

Հեռ.` 010.56-13-26, 077.97-27-42
«Երևան Ջուր » ՓԲԸ