Աշխարհ

12.03.2020 18:25


Twitter-ն աշխատանքի տնային ռեժիմի է փոխադրել աշխատակիցներին վիրուսի պատճառով

Twitter-ն աշխատանքի տնային ռեժիմի է փոխադրել աշխատակիցներին վիրուսի պատճառով

Twitter Inc. միկրոբլոգների ծառայությունն իր բլոգում հայտնել Է, որ ամբողջ աշխարհում ընկերության գրեթե 5 հազար աշխատակիցները պետք Է աշխատանքի տնային ռեժիմի անցնեն կորոնավիրուսի ռեսկերի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեռ մարտի 2-ին ընկերությունը հանդես Էր եկել համապատասխան հանձնարարականով, բայց այժմ Twitter-ը «հայտնում Է աշխարհում իր բոլոր աշխատակիցներին, որ նրանք պետք Է աշխատեն տնից»: Այս պահանջի հետ մեկտեղ ընկերությունն առաջարկել Է աջակցության մի շարք միջոցներ, ներառյալ կապալառուներին եւ ժամավճարող աշխատողներին աշխատավարձի վճարումը, որոնք չեն կարող աշխատել տնից, օգնությունը երեխաներ ունեցող աշխատողներին եւ տեխնիկական օժանդակությունը տնից աշխատանքն ապահովելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը