Քաղաքական

12.03.2020 12:40

Այսօր էլ ինձ չլսեն, կտրուկ քայլերի եմ դիմելու. դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր անում, պահանջում էր հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

Այսօր էլ ինձ չլսեն, կտրուկ քայլերի եմ դիմելու. դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր անում, պահանջում էր հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

Կառավարության դիմաց են նաև «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»–ի աշխատակիցները, որոնք ևս բողոքի ակցիա են անում։ Նրանց բողոքի պատճառել է դարձել ԱՆ որոշումը, որով նախատեսվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ին։

11։30

Դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը Կառավարության դիմաց բողոքի ակցիա է անում։ Նա նշում է, որ եթե այսօր էլ իրեն չլսեն, կտրուկ քայլերի է դիմելու։

Հիշեցնենք, որ նրա բողոքի համար պատճառ էր այն, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Արա Մխիթարյանի հայրը օրերս դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև հաջորդ օրը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։ Ապա ավելի շատ ժամանակ էր տրամադրել նրանց՝ նշելով, որ իր պահանջը չկատարելու դեպքում գործադիրի նիստի օրը՝ հինգշաբթի, կգնա Կառավարության դիմաց։

Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։