Սերժ Սարգսյան. «Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային»
Այսօր Ծաղկաձորում ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը լրագրողներին ասել է, որ մարտի 5-ինՍոչիում կայացածՌուսաստանի, ՀայաստանիևԱդրբեջանինախագահներիեռակողմհանդիպումըկարելիէհամարելհանգրվանային: Նշելով, որ բանակցայինհստակհիմքևկարճաժամկետպայմանավորվածություններ կան` նա հավելել է.
«Երկարաժամկետառումով, իհարկե, բանակցություններըշարունակվելուեն: ԿարծեմթեՍոչիում, իվերջո, նշմարվեց, թեինչճանապարհովկարողենքառաջշարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի համակողմանի պահպանությանը, և երկրորդ, կարող են ցույց տալ, թե ինչպես են կողմերը իրենց պարտավորությունները կատարում»,- ասաց Նախագահը:
Նախագահի խոսքերով` հիմա մենք, ըստ պայմանավորվածությունների, մտնում ենք այդպիսի մի գործընթացի մեջ, որտեղ մենք պիտի կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, և եթե հաջողություն լինի, հասնել մեր նպատակներին.
«Կարծումեմ`շատլավհնարավորությունունենհամանախագահները, որպեսզիկարողանանհետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցություները և բանակցություններից հետո, և հանրությանը ներկայացնել, թե վերջապես ինչ է կատարվում: Մենք պատրաստ ենք ամենայն աւջակցություն ցուցաբերելու, մենք պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարելու: Մենքմիշտէլցանկացելենք, որմերզինվորներըչզոհվեն: Մենք միշտ ցանկացել ենք, որ խաղաղության պրոցեսը ամրապնդվի»:
Նախագահի խոսքերով` կարծես թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպե՞ս են իրենք օգտագործում բանակցային այդ փուլը, որն է նրանց նպատակը` արդյունքի հասնե՞լը, թե՞ բանակցություններվարելուքողիտակռազմականլուծումներինախապատրաստվելը.
«Կարծումեմ, որՍոչիիհանդիպումըտարբերվումէրայլհանդիպումներից: Եվ շատ կցանկանայի, որ իմ այս պատկերացումները իրականությանը համապատասխանեին: Կցանկանայի որպեսզի երևութական չլինի այն, ինչի մասին մենք խոսեցինք և ինչի մասին մենք հայտարարեցինք: Եթե շատ կարճ ձևակերպեմ, պետք է ասեմ հետևյալը` բանակցություններըշարունակվումեն, կափաստաթուղթ, փաստաթղթիվրաաշխատումենք, սա երկարաժամկետ պրոցես է, և կանկարճաժամկետպայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև գյուղատնտեսության ոլորտից: Նրա ակնկալիքն այս ոլորտից լուրջ արդյունքների հասնելն է: Նշելով, որ գյուղը, գյուղատնտեսությունը 2010թ. տուժել են` նա դա պայմանավորել է 2 պատճառով` «բնակլիմայականպայամաններիումիգուցեմերանուշադրության»: Նա նաև ասել է, որ մեր պետության հիմքերից մեկը գյուղն է, գյուղատնտեսությունը, և «բոլորս պետք է դա հասկանանք ու ձեռներս քշտած, զբաղվենք գյուղով»:
Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, ապա, ըստ նրա, իշխանությունըպատրաստէլսելքննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը և առաջարկությունները ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն և կյանքում օգտագործելի, այլ ոչ թե արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, որպեսզի դրանցով կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ պրոցեսների վրա ազդել.
«Ընդդիմության դերը հենց կայանում է նրանում, որպեսզի տեսնի պրոբլեմները, քննադատի և հաջորդ ընտրություններին, ունենալով կողմնակիցների մեծ բանակ, դառնաիշխանություն և այսպես շարունակ»:
Երկրի ղեկավարը կարծում է, որ ընդհանուրառմամբքաղաքականգործընթացներըճիշտճանապարհովենգնում, չհաշված` թերությունները.
«Գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն, անցնումենհանրահավաքներ, անցնումենկոռեկտությանսահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ և' իշխանությունները, և' ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն: Եվ ասածս որպես ռեվերանս չընդունեք, բայց, փառքԱստծո, շատպարագաներումև’այսկողմում, և’այնկողմումկանմարդիկ, ովքերունենմեծփորձ, ովքերգիտեն, թեինչէնշանակումպետությունևպետականություն, ովքերկարողենտեսնելայնսահմանը, որըկահայրենիքի, պետականության, ազգայինխնդիրներիևքաղաքականնկրտումներիմիջև»:
Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև, որ նորզարգացումներենլինելուոստիկանությունում, դատաիրավականհամակարգում, հարկային, մաքսայինհամակարգում, և այդ փոփոխությունները ի վերջո պիտի բերեն նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների ժամանակ, ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել` ում է քվե տալիս:
Սերժ Սարգսյան. «Սոչիի հանդիպումը կարելի է համարել հանգրվանային»
Այսօր Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ մարտի 5-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարելի է համարել հանգրվանային: Նշելով, որ բանակցային հստակ հիմք և կարճաժամկետ պայմանավորվածություններ կան` նա հավելել է. «Երկարաժամկետ առումով, իհարկե, բանակցությունները շարունակվելու են: Կարծեմ թե Սոչիում, ի վերջո, նշմարվեց, թե ինչ ճանապարհով կարող ենք առաջ շարժվել: Իսկ կարճաժամկետ պայմանավորվածությունները շատ կարևոր են այն առումով, որ նախ դրանք ուղղված են հրադադարի ռեժիմի համակողմանի պահպանությանը, և երկրորդ, կարող են ցույց տալ, թե ինչպես են կողմերը իրենց պարտավորությունները կատարում»,- ասաց Նախագահը:
Նախագահի խոսքերով` հիմա մենք, ըստ պայմանավորվածությունների, մտնում ենք այդպիսի մի գործընթացի մեջ, որտեղ մենք պիտի կարողանանք լարվածությունը թուլացնել, ինչը հնարավորություն կտա նորմալ բանակցություններ վարել, ավարտել այդ բանակցությունները, և եթե հաջողություն լինի, հասնել մեր նպատակներին.
«Կարծում եմ`շատ լավ հնարավորություն ունեն համանախագահները, որպեսզի կարողանան հետաքննել բոլոր այն դեպքերը, որոնք տեղի ունեցան մինչ բանակցություները և բանակցություններից հետո, և հանրությանը ներկայացնել, թե վերջապես ինչ է կատարվում: Մենք պատրաստ ենք ամենայն աւջակցություն ցուցաբերելու, մենք պատրաստ ենք մեր պարտավորությունները կատարելու: Մենք միշտ էլ ցանկացել ենք, որ մեր զինվորները չզոհվեն: Մենք միշտ ցանկացել ենք, որ խաղաղության պրոցեսը ամրապնդվի»: Նախագահի խոսքերով` կարծես թե եկել է ժամանակը, որ կողմերի նախագահները հստակ պատասխան տան` ինչպե՞ս են իրենք օգտագործում բանակցային այդ փուլը, որն է նրանց նպատակը` արդյունքի հասնե՞լը, թե՞ բանակցություններ վարելու քողի տակ ռազմական լուծումների նախապատրաստվելը.
«Կարծում եմ, որ Սոչիի հանդիպումը տարբերվում էր այլ հանդիպումներից: Եվ շատ կցանկանայի, որ իմ այս պատկերացումները իրականությանը համապատասխանեին: Կցանկանայի որպեսզի երևութական չլինի այն, ինչի մասին մենք խոսեցինք և ինչի մասին մենք հայտարարեցինք: Եթե շատ կարճ ձևակերպեմ, պետք է ասեմ հետևյալը` բանակցությունները շարունակվում են, կա փաստաթուղթ, փաստաթղթի վրա աշխատում ենք, սա երկարաժամկետ պրոցես է, և կան կարճաժամկետ պայմանավորվածություններ, որոնք մենք պարտավոր ենք կատարել»:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև գյուղատնտեսության ոլորտից: Նրա ակնկալիքն այս ոլորտից լուրջ արդյունքների հասնելն է: Նշելով, որ գյուղը, գյուղատնտեսությունը 2010թ. տուժել են` նա դա պայմանավորել է 2 պատճառով` «բնակլիմայական պայամանների ու միգուցե մեր անուշադրության»: Նա նաև ասել է, որ մեր պետության հիմքերից մեկը գյուղն է, գյուղատնտեսությունը, և «բոլորս պետք է դա հասկանանք ու ձեռներս քշտած, զբաղվենք գյուղով»:
Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, ապա, ըստ նրա, իշխանությունը պատրաստ է լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը և առաջարկությունները ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն և կյանքում օգտագործելի, այլ ոչ թե արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, որպեսզի դրանցով կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ պրոցեսների վրա ազդել.
«Ընդդիմության դերը հենց կայանում է նրանում, որպեսզի տեսնի պրոբլեմները, քննադատի և հաջորդ ընտրություններին, ունենալով կողմնակիցների մեծ բանակ, դառնա իշխանություն և այսպես շարունակ»:
Երկրի ղեկավարը կարծում է, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում, չհաշված` թերությունները.
«Գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձևաչափեր են ձևավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն, անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմաններում, և ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, որ և' իշխանությունները, և' ընդդիմադիրները ճիշտ հետևություններ պետք է անեն անցյալի սխալներից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն: Եվ ասածս որպես ռեվերանս չընդունեք, բայց, փառք Աստծո, շատ պարագաներում և’ այս կողմում, և’ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև»:
Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև, որ նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական համակարգում, հարկային, մաքսային համակարգում, և այդ փոփոխությունները ի վերջո պիտի բերեն նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների ժամանակ, ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորոշվել` ում է քվե տալիս:
7or.am