Աշխարհ

11.03.2020 20:29


Թուրքիայում կորոնավիրուսի 1-ին դեպքը ստիպել է մարդկանց դատարկել խանութները

Թուրքիայում կորոնավիրուսի 1-ին դեպքը ստիպել է մարդկանց դատարկել խանութները

Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո հանրության շրջանում խուճապ է առաջացել։

Մասնավորապես Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում բնակիչները սկսել են սովորականից ավելի մեծ ծավալով գնումներ անել։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում երևում է, որ խանութների ու սուպերմարկետների ցուցափեղկերը գրեթե դատարկ են։

Ամենից շատ գնվել են մաքրող միջոցներ, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության սննդամթերք։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել էր, որ Եվրոպայից Թուրքիա ժամանած մեկ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։








Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը