Աշխարհ

11.03.2020 16:24


«Արսենալ»–ի մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի պատճառով երկշաբաթյա կարանտինում է գտնվում

«Արսենալ»–ի մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի պատճառով երկշաբաթյա կարանտինում է գտնվում

Լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ երկշաբաթյա կարանտինում է գտնվում հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբի՝ կորոնավիրուսով վարակված սեփականատեր Եվանգելոս Մարինակիսի հետ շփվելու պատճառով, հայտնում է arsenal.com կայքը։

«Արսենալ» և «Օլիմպիակոս» թիմերը Եվրոպայի լիգայի շրջանակում խաղային հանդիպում են ունեցել փետրվարի 27–ին։ Խաղը տեղի է ունեցել Լոնդոնում և ավարտվել հունական թիմի՝ 2։1 հաշվով հաղթնակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Մարինակիսը։ Վերջինս նախքան խաղի ավարտը շփվել է «Արսենալ»–ի մի քանի ֆուտբոլիստի հետ։

Իրավիճակից ելնելով՝ Պրեմիեր Լիգան որոշել է հետաձգել մարտի 11–ին «Արսենալ»–ի և «Մանչեսթր Սիթի»–ի միջև տեղի ծրագրված խաղը։ Հանդիպման անցկացման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի հետևանքով առանց հանդիսատեսի կանցնեն «Բարսելոնա–Նապոլի», «Վալենսիա–Ատալանտա», «Պարի Սեն-Ժերմեն–Բորուսիա» հանդիպումները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը