Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու մեջ կասկածվող մի քաղաքացու ախտորոշման թեստի արդյունքները դրական են եղել:
Նախարարը նշել է, որ վարակակիրը տղամարդ է: Նա վարակվել է Եվրոպայում: Բժիշկները նրա առողջական վիճակը հիմա գնահատում են կայուն:
Նրա խոսքով` Թուրքիայում կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվել:
Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Թուրքիա վերադարձող բոլոր քաղաքացիներին հորդորել են 14 օր ինքնամեկուսանալ:
Նա նկատել է, որ չնայած Թուրքիայի բոլոր հարևան երկրներում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այնուամենայնիվ, Թուրքիային «հաջողվել է» այդ ընթացքում խուսափել վարակից:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1-ին դեպքը

Աղբյուրը՝ ermenihaber.am