Լրահոս

12.03.2011 14:17


Իսրայելում ահաբեկիչները սպանել են 5 հոգուց բաղկացած ընտանքի անդամներին

Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»–ն, Հորդանանի արևմտյան ափերին սպանվել են 5 հոգուց բաղկացած մի ընտանիքի անդամները։

Ահաբեկիչները մորթել են մորը, հորը և երեք երեխանրին՝ 11 և 3 տարեկան ու 3 ամսական։

Ոստիկանության հաղորդած տվյալներով՝ անհայտ անձինք հարձակվել են քնած մարդկանց վրա ու սպանել։

Բոլոր սպանվածները հայտնաբերվել են իրենց անկողիններում։

Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ տանը ևս երեք երեխա է եղել՝ 12–ամյա մի աղջիկ և երկու մանկահասակ տղա։ Նրանց հաջողվել է փախչել, և  հենց իրենք են տեղի ունեցածի մասին իրազեկել։

Ահաբեկիչներին բռնել դեռևս չի հաջողվել։ Սպանության փաստով քննություն է անցկացվում։ Դեպքի վայր են ժամանել Իսրայելի ոստիկաններն ու զինվորականները։

Այս խորագրի վերջին նյութերը