Աշխարհ

11.03.2020 21:45


Վրաստանում արձակուրդները կերկարաձգվեն կորոնավիրուսի պատճառով

Վրաստանում արձակուրդները կերկարաձգվեն կորոնավիրուսի պատճառով

Կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն՝ Վրաստանում ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

«Վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդն անցկացրեց հերթական հանդիպումը:

Այսօր խորհրդի անդամները նոր որոշումներ են կայացրել երկրում կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում.

  1. Ամբողջ Վրաստանում կրթական հաստատություններում հայտարարված արձակուրդները կերկարացվեն մինչև ապրիլի 1-ը: Այս ժամանակահատվածում վարձատրության հարցը կլուծվի համապատասխան պետական ​​ծրագրի համաձայն:
  2. Պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչը կհետաձգվի մինչև ապրիլի 13-ը», — ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Վրաստանում կրթական հաստատություններում արձակուրդները մարտի 9-ի փոխարեն սկսվեցին մարտի 2-ից և պետք է տևեին մինչև մարտի 16-ը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը