Աշխարհ

11.03.2020 15:15


Կիևում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

Կիևում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել Է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել Է քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքում կսահմանափակվեն զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, խորհրդաժողովները եւ կինոցուցադրությունները: Կփակվեն ժամանցի կենտրոնները եւ զվարճանքների գոտիներն առեւտրաժամանցային կենտրոններում:

Կիեւի հասարակական տրանսպորտն առայժմ կաշխատի սովորական ռեժիմով: Սահմանափակումներն առայժմ մտցված են մինչեւ մարտի վերջը:

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման՝ առայժմ միակ հաստատված դեպքն արձանագրվել Է Չեռնովցիում մի մարդու մոտ, որը եղել Է Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը