Աշխարհ

11.03.2020 13:40


Պետդուման հավանություն տվեց նախագահի պաշտոնավարման ժամկետների զրոյացմանը

Պետդուման հավանություն տվեց նախագահի պաշտոնավարման ժամկետների զրոյացմանը

ՌԴ պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններին։ Այս մասին հայտնում է Meduza-ն։ Նախագծին կողմ է քվեարկել 383 խորհրդարանական, ձեռնպահ՝ 43։ Չի արձանագրվել և ոչ մի դեմ քվե։

Առաջին ընթերցումը տեղի էր ունեցել հունվարի 23-ին։ Այն ներառում էր քաղաքական համակարգի փոփոխություններ և սոցիալական երաշխիքների ամրապնդման հնարավորություններ։ Պետդումային հնարավորություն էր տրվում հաստատելու կառավարության ողջ կազմը։

Մարտի 10-ին տեղի ունեցավ երկրորդ ընթերցումը, որից առաջ «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան փոփոխություն առաջարկեց Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացման վերաբերյալ։

Վլադիմիր Պուտինն ինքը հայտարարեց, որ դեմ չի լինի նախագծին, եթե այն չի հակասում Սահմանադրությանը։

Նման փոփոխությամբ ընդունվեց նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

Եվ այսպես, խորհրդարանի վերին պալատի հաստատումից հետո երկրում տեղի կունենա հանրաքվե։ Այն նշանակված է ապրիլի 22-ին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը