Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Bloomberg»-ը տեղեկացնում է, որ խորհուրդը չեղարկել է նաև այլ համաժողովներ ևս, որոնք նախատեսված են եղել մարտի 11-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում կայանալիք կլոր սեղանները, ազգային միջոցառումները՝ ԱՄՆ-ի տարածքում:
Արտաքին հարաբերությունների խորհուրդը միացել է ԱՄՆ-ում միջոցառումների հետաձգման ու չեղարկման մեծ ցանկին, որում ներառված է նաև Նյու Յորքի ավտոշոուն: Տեղեկացվել է, որ ավտոշոուի անցկացումը կտեղափոխվի օգոստոսի վերջ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը 110 հազարից ավելին է: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Ամենաբարդ իրավիճակը Իտալիայում է: Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն՝ սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հազարից ավելի է, մահացածների թիվը՝ 31: