«Լուսակերտի» սեփականատեր, ՀՀԿ–ական պատգամավորը ՏՄՊՊՀ որոշումը անհասկանալի է համարում
«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր ԽաչիկՄանուկյանը շատ բացասական է վերաբերվում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշմանը, համաձայն որի վարչական վարույթ կհարուցվի «Լուսակերտ» ՍՊԸ–ի նկատմամբ:
–Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա և ինչի՞ համար են վարույթ հարուցել։ Ես չեմ հասկանում այդ կազմակերպությանը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Խ. Մանուկյանը՝ հավելելով, թե ինքն այդ որոշման վերաբերյալ պաշտոնապես ոչնինչ դեռ չի ստացել։
–Ինձ համար ժամանակագրությունն էլ է անհասկանալի,–ավելացրել է նա։
ՏՄՊՊՀ-ն այսօր ավարտել է ձվի շուկայում իրականացվող ուսումնասիրությունը։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե 2010թ. դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Խ. Մանուկյանը, սակայն, պնդում է, թե մասնավորապես իրե՛նց ՍՊԸ–ում որևէ մեկը ստուգում չի իրականացրել։
–Երևի ուսումնասիրությունները դրսում են արել։ Համենայնդեպս, մեզ մոտ իրենցից մարդ չի եկել, որ ստուգում անի,–ասել է Խ. Մանուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան դեկտեմբերին ձվի գինը չի բարձրացրել, գնի բարձրացման հեղինակները միջնորդներն են, խանութները և այլն.
–Մեզ մոտ գները եղել են մինչև 60–65 դրամ։ Պահպանված են այսօրվա գները։
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում այն, որ վարչական վարույթը միայն «Լուսակերտի» նկատմամբ է հարուցվել, այն դեպքում, երբ 2010թ. դեկտեմբերին գրեթե բոլոր ընկերությունների հավկիթների գներն էին բարձրացել, Խ. Մանուկյանը նկատել է.
–Ա՛յ, դա շատ վատ է։ Դա ինձ համար անհասկանալի է։Անձամբ իմ դեմ չէ, բայց երևի անձամբ «Լուսակերտի» դեմ բան ունեն։ Դա հանձնաժողովից պետք է ճշտել։ Երևի՝ որ «Լուսակերտի» ձվերը համով են։
«Լուսակերտի» սեփականատեր, ՀՀԿ–ական պատգամավորը ՏՄՊՊՀ որոշումը անհասկանալի է համարում
«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը շատ բացասական է վերաբերվում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայացրած որոշմանը, համաձայն որի վարչական վարույթ կհարուցվի «Լուսակերտ» ՍՊԸ–ի նկատմամբ:
–Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա և ինչի՞ համար են վարույթ հարուցել։ Ես չեմ հասկանում այդ կազմակերպությանը,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Խ. Մանուկյանը՝ հավելելով, թե ինքն այդ որոշման վերաբերյալ պաշտոնապես ոչնինչ դեռ չի ստացել։
–Ինձ համար ժամանակագրությունն էլ է անհասկանալի,–ավելացրել է նա։
ՏՄՊՊՀ-ն այսօր ավարտել է ձվի շուկայում իրականացվող ուսումնասիրությունը։ Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, թե 2010թ. դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Խ. Մանուկյանը, սակայն, պնդում է, թե մասնավորապես իրե՛նց ՍՊԸ–ում որևէ մեկը ստուգում չի իրականացրել։
–Երևի ուսումնասիրությունները դրսում են արել։ Համենայնդեպս, մեզ մոտ իրենցից մարդ չի եկել, որ ստուգում անի,–ասել է Խ. Մանուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկան դեկտեմբերին ձվի գինը չի բարձրացրել, գնի բարձրացման հեղինակները միջնորդներն են, խանութները և այլն.
–Մեզ մոտ գները եղել են մինչև 60–65 դրամ։ Պահպանված են այսօրվա գները։
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում այն, որ վարչական վարույթը միայն «Լուսակերտի» նկատմամբ է հարուցվել, այն դեպքում, երբ 2010թ. դեկտեմբերին գրեթե բոլոր ընկերությունների հավկիթների գներն էին բարձրացել, Խ. Մանուկյանը նկատել է.
–Ա՛յ, դա շատ վատ է։ Դա ինձ համար անհասկանալի է։ Անձամբ իմ դեմ չէ, բայց երևի անձամբ «Լուսակերտի» դեմ բան ունեն։ Դա հանձնաժողովից պետք է ճշտել։ Երևի՝ որ «Լուսակերտի» ձվերը համով են։
7or.am