Լրահոս

12.03.2011 12:49


Ֆուկուսիմայի ատոմակայանի առաջին ռեակտորում պայթյուն է գրանցվել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ճապոնական լրատվամիջոցները  հաղորդում  են, որ երկրաշարժի հետևանքով վնասված Ֆուկուսիմայի ատոմակայանի առաջին ռեակտորում պայթյուն է գրանցվել։

Պայթյունի բնույթի մասին որոշակի տեղեկատվություն չկա։ Հայտնի է միայն, որ մի քանի աշխատակիցներ են տուժել, բայց թե ի՞նչ վիճակում են,  և արդյոք զոհեր կա՞ն, տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

«Agence France-Presse» գործակալությունն էլ հաղորդում է,  թե տեղական հեռուստաընկերության եթերով ցուցադրել է, որ ատոմակայանի վրա թանձր ծուխ է հավաքված։ Ատոմակայանի շուրջը ռադիացիայի մակարդակը 20 անագամ բարձրացել է։

Ֆուկուսիմայի իշխանությունների ներկայացուցիչ Մասատո Աբեն հաստատել է պայթյունի մասին լուրը, բայց ավելի որոշակի տեղեկատվություն հանղորդել  չի կարողացել և նշել է, որ աշխատանքներ են տարվում պատճառներն ու մանրամասներն իմանալու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե ատոմակայանի բլոկներից մեկում ցեզիումի արտահոսք է սկսվել, և մասնագետները փորձում են վառելիքը բլոկներից հանել։

Այս խորագրի վերջին նյութերը