2020թ․ փետրվարին բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ի մահվան հանգամանքներն անհայտ են։
ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Փետրվարի 15-ին՝ Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, Ադրբեջանի ՊՆ պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր 1990թ․ ծնված Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ալասկերով Սեյմուր Էլդար օղլուն (Ələsgərov Seymur Eldar oğlu):
Փետրվարի 24֊ի առավոտյան, ըստ Ադրբեջանի ՊՍԾ պնդման, Տավուշի մարզի Կոթի գյուղի և նույն ուղղությամբ տեղակայված ադրբեջանական Ղուշչու Այրում գյուղերի հատվածում հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել էր զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել էր որպես ներքին սպառման հեքիաթ:
ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Փետրվարի 11֊ին սրտի կաթվածից մահացել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մայոր Ռեշադ Աքբերովը (Rəşad Əkbərov):
Փետրվարի 29-ին ավտովթարից մահացել էր ադրբեջանցի հատուկջոկատային Ջաֆարով Լողման Շաքիր օղլուն (Cəfərov Loğman Şakir oğlu)։
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի էր դարձել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈւ մայոր ՄամմեդովՄեհդին (Məmmədov Mehdi), սակայն այս կորստի մասին այլ մանրամասներ հայտնի չեն և մահվան հանգամանքները մնում են անհայտ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում հայտնաբերվեց նաև հունվարի 16-ից անհետ կորած համարվող Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) դին։
Հավելենք նաև, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։
Ադրբեջանի կորուստները 2020թ. փետրվարին
2020թ․ փետրվարին բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ի մահվան հանգամանքներն անհայտ են։
ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՊՍԾ այս հայտարարությունը որակել էր որպես ներքին սպառման հեքիաթ:
ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Սոցցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի էր դարձել, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈւ մայոր Մամմեդով Մեհդին (Məmmədov Mehdi), սակայն այս կորստի մասին այլ մանրամասներ հայտնի չեն և մահվան հանգամանքները մնում են անհայտ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում հայտնաբերվեց նաև հունվարի 16-ից անհետ կորած համարվող Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) դին։
Հավելենք նաև, որ 2020թ․ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 13 կորուստ։
Աղբյուրը՝ razm.info