Էրդողանը Պուտինին առաջարկել է մասնակցել Սիրիայում նավթի հանքավայրերի շահագործմանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ: Այս պնդումով նա հանդես Է եկել լրագրողների հետ իր ինքնաթիռում կայացած զրույցի ընթացքում Բելգիայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին: Այդ հարցազրույցից մարտի 10-ին հատվածներ Է հրապարակել CNN Turk հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Իհարկե, մեզ համար դա շատ կարեւոր Է: Ղամիշլիում (Էլ Ղամիշլի քաղաքը Հասեկեի նահանգում) կան նավթի պաշարներ: Պաշարներ կան նաեւ Դեյր Էզ Զորում, այստեղ ահաբեկիչները («Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումներ-ծանոթ. խմբ) շահագործում են ռեսուրսները»,-ասել Է նա: Թուրքիայի ղեկավարի պնդմամբ, այդ հանքավայրերի նկատմամբ «պլաններ ունի ԱՄՆ-ը»: Իսկ Էլ Ղամիշլիի հանքավայրի նկատմամբ՝ Ռուսաստանը:
«Ես հետեւյալ առաջարկությունն եմ արել Պուտինին. «Այստեղից ստացված նավթի օգնությամբ մենք կստեղծենք կապալառու ընկերություն, եւ եթե դուք ֆինանսապես աջակցեք, կսկսենք ոտքի կանգնեցնել ավերված Սիրիան»,-ասել Է Էրդողանը, հավելելով, որ Պուտինը դրական կամ բացասական պատասխան չի տվել դրան: Էրդողանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել «համանման առաջարկություն անել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին այն դեպքում, եթե» դրան համաձայնի Ռուսաստանը: