Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչի մասին հայտնել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ դիզայները գումարը փոխանցել Է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Այժմ Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն Է կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Ուստի երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն դեկրետ Է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին: Դեկրետի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա:
Դա նշանակում Է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել Է, մահաբեր վախճանների քանակը հասել Է 463-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: