Տնտեսական

10.03.2020 18:00


Լիդիանի աշխատողները և Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներն ասուլիս են հրավիրել (տեսանյութ)

Լիդիանի աշխատողները և Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչներն ասուլիս են հրավիրել (տեսանյութ)

«Լիդիան Արմենիա» ընկերության մի խումբ աշխատակիցներ, որոնց իրավունքներն արդեն գրեթե 2 տարի ոտնահարված են կառավարության և ոստիկանության անգործության պատճառով, այլ ելք չտեսնելով՝ որոշել են իրենց իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում: Նրանք և Ամուլսարի շրջակա համայքների մի բնակիչները ասուլիս են հրավիրել։

Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է․

«Մենք՝ Հայասատանի Հանրապետության 100-ավոր օրինապաշտ քաղաքացիներս ակտիվիստ չենք, բարձր բղավող չենք և հույս ունեինք, որ մեր իրավունքներն օրինական երկրում պետք է պաշտպանված լինեին օրենքով: Սակայն ինչպես տեսանք, վերջին երկու տարվա ընթացքում, օրենքը չի գործում, և կառավարությունը շարժվում է «ով բարձր բղավի, նա կհաղթի» սկզբունքով: Օրենքի ոտնահարման՝ Ամուլսարի ճանապարհների անօրինական շրջափակման հետևանքով մեր և մեր հարյուրավոր գործընկերների ընտանիքները մնացել են առանց օրվա ապրուստի, համայնքներում ահագնանում է արտագաղթը, և մենք չունեինք այլ ելք, քան մեր իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում և պատրաստ ենք գնալ մինչև վերջ՝ ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տևական ապօրինությունը ոչ միայն հարվածել է մեզ նման 1000-ավոր քաղաքացիների շահերին, այլև Հայաստանի Հանրապետությանը: Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե Ամուլսարի ծրագրից չի վճարվել մոտ 70 մլն ԱՄՆ դոլար հարկ, ՀՀ քաղաքացիները զրկվել են ընդհանուր առմամբ ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձից, շրջափակման հետևանքով երկրից արտագաղթել է 500-ից ավելի մարդ՝ Լիդիանի նախկին աշխատակիցներ, շրջակա համայնքների բնակիչներ: Եվ այս ամենը այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը ինքն է հայտարերել, որ չկան իրավական հիմքեր Ամուլսարի ծրագրի կասեցման համար, որ կան շրջանակներ, որոնք ուղղորդում և ֆինանսավորում են Ամուլսարի դեմ պայքարը: Այս հայտարարություններին չեն հետևել ո՛չ բացահայտումներ, ո՛չ իրավական գործընթացներ, ո՛չ էլ քայլեր են ձեռնարկվել մեր իրավունքների վերականգնման համար: Սա ապօրինություն է, որը պետք է և կունենա իրավական հետևանքներ»:

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը