Լրահոս

12.03.2011 11:54


Բրյուսելում տեղի է ունելՀայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը

Մարտի 11-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:

Բացման խոսքում կողմերը գոհունակությամբ նշեցին բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Ամփոփվեցին 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները եւ քննարկվեցին օրակարգային հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը