Աշխարհ

10.03.2020 19:55


Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 1-ին դեպքը

Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 1-ին դեպքը

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության առողջապահության նախարար Ալի Փիլլին հայտարարել է, որ իրենց երկրում գնացվել է կորոնավիրուսի առաջին դեպքը։

Ըստ Փիլլիի հաղորդած տեղեկությունների՝ կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայից եկած 65-ամյա մի զբոսաշրջիկի մոտ։

Կորոնավիրուսի հաստատումից հետո 65-ամյա գերմանացի զբոսաշրջիկն անմիջապես առնվել է վերահսկողության տակ։ Վերահսկողություն են փորձում իրականացնել նաև բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր շփում են ունեցել գերմանացի զբոսաշրջիկի հետ։

Մարտի 9-ին կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել նաև Կիպրոսի Հանրապետությունում։

Կիպրոսի թե´ հունական հատվածում և թե´ թուրքական հատվածում վարակի հետագա տարածում կանխելու նպատակով միջոցառումներ են ձեռնարկվել։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը