Աշխարհ

10.03.2020 21:45


Թուրքիայից ԱՄՆ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թուրքիայից ԱՄՆ մեկնած քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ուրքիայից ԱՄՆ մեկնած 86 տարեկան մի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը։

Լրագրողների հետ զրույցում նահանգում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին տեղեկություններ հրապարակած Հոգանը նշել է, որ Մերիլենդում Covid-9 վիրուսով վարակվածության երկու նոր դեպք է հայտնաբերվել։ Վիրուսակիր քաղաքացիներն այս պահին գտնվում են կարանտինում։

Ավելի վաղ ԱՄՆ Մերիլենդ նահանգում կորոնավիրուսի ևս 3 վարակակիր էր հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Թուրքիայից Սինգապուր մեկնած ուղևորներից մեկի մոտ ևս կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Պարզվել էր, որ այդ վարակված անձը Թուրքիայի քաղաքացի չէ․ նա Ստամբուլ էր եկել այլ երկրից՝ Սինգապուր մեկնելու նպատակով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը