Աշխարհ

10.03.2020 21:15


Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13․7 տոկոսի

Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 13․7 տոկոսի

2019թ․ վերջին և 2020թ․ սկզբին Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0․2 տոկոսով՝ հասնելով 13․7 տոկոսի։

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներն ընդգրկող զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ 15 տարեկան և բարձր տարիքային խմբում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 92․000-ով՝ հասնելով 4 մլն 394․000-ի։

Հայտնի է դարձել նաև, որ գործազրկության մակարդակը հատկապես բարձր է 15-24 տարեկանների շրջանում։ Այս տարիքային խմբում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 0․5 տոկոսով՝ կազմելով 25 տոկոս։

Ուշագրավ է, որ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Թուրքիայում 3․000-ով ավելացել է աշխատանք ունեցողների թիվը՝ կազմելով 27 մլն 658․000։ Մինչդեռ աշխատողների թվի և բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությունը նվազել է 0․7 տոկոսով՝ կազմելով 44․7 տոկոս։

Աղբյուը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը