Կորոնավիրուսի բռնկումն ընդգրկել է Գերմանիայի բոլոր տարածաշրջանները
Գերմանիայի Սաքսոնիա Անհալտի տարածաշրջանի իշխանությունները մարտի 10-ին հայտնել են COVID-19 կորոնավիրուսի առաջին չորս հաստատված դեպքերի մասին, այսպիսով ախտահարվածներ կան ԳԴՀ-ի բոլոր 16 դաշնային երկրամասերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սաքսոնիա Անհալտում հայտնաբերվել են կորոնավիրուսի առաջին չորս հաստատված դեպքերը»,- հաղորդել Է տարածաշրջանի կառավարությունը Twitter-ում: Խոսքը վերաբերում Է տարածաշրջանի չորս բնակիչների: Նշվում Է, որ նրանցից երկուսը վերադարձել են Իտալիայից, մեկն՝ Ավստրիայից: Նրանք բոլորը 20-ից մինչեւ 42 տարեկան են:
Ընդամենը Գերմանիայում հասատված Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,1 հազար դեպք, ընդ որում ավելի քան մեկ երրորդը՝ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի տարածաշրջանում: Երկու հիվանդ այդ տարածաշրջանում մահացել Է նախօրյակին, նրանք դարձել են Գերմանիայում կորոնավիրուսի առաջին զոհերը, մարտի 8-ին վիրուսից եւս մեկ գերմանացի քաղաքացի Է մահացել Եգիպտոսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: