Քաղաքական

10.03.2020 09:54

Լոռու մարզպետարանում մեկ տարվա ընթացքում շուրջ 181 մլն դրամ պարգևավճար է տրվել

Լոռու մարզպետարանում մեկ տարվա ընթացքում շուրջ 181 մլն դրամ պարգևավճար է տրվել

Yerkir.am կայք գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անունով՝ խնդրել, որպեսզի տեղեկություններ տրամադրվեն, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից երևում է, որ 2018թ. մայիսից մինչ տարեվերջ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակիցներին 2 հոդվածներով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ») տրվել է շուրջ 34 մլն դրամ պարգևավճար:

2019թ. արդեն հիշյալ երկու հոդվածներին ավելացվել է ևս մեկը («Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»), ինչի շնորհիվ էլ նույն տարում պարգևավճարների թիվը շեշտակի աճել է՝ դառնալով շուրջ 147 մլն դրամ:

Այսինքն՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, Լոռու մարզպետարանում տրվել է շուրջ 181 մլն դրամի կամ շուրջ 380 հազար ԱՄՆ դոլարի պարգևավճար:

Կայքը հիշեցրել է, որ օրեր առաջ անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ Արարատի մարզպետարանի պարգևավճարներին՝ կրկին փաստելով, որ 2018թ., այն է՝ նախորդ իշխանությունների օրոք 1 հոդվածով հաստատված շուրջ 32 մլն դրամ պարգևավճարի փոխարեն՝ 2018թ. դեկտեմբերի 27-ին (Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) հաստատված 2019թ. բյուջեում արդեն 2 հոդվածներով հաստատված պարգևատրման գումարը կազմել էր շուրջ 117 մլն դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։