Լրահոս

12.03.2011 11:24


Ավտոպատահարներ

Մարտի 11-ին՝ժամը 19.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մարտու­նի-Սևան ավ­տո­ճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատահար և անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 22 ՕԼ 664 պետհամարանիշի բեռնատարը և «Նիս­սան» մակնիշի 21 ՕԼ 707 պետհամարանիշի  ավտոմեքենան, ինչի հետևանքով ՛՛Իվեկո՛՛ մակնիշի բեռնատարը շրջվել է: Ավտոպատահարի հետևանքով «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1975թ.-ին ծնված Դավիթ Զաքյանը, «Նիս­­սան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1970թ.-ին ծնված Ռուբեն Բալոյանը և ուղևոր,1960թ.-ին ծնված Սարգիս Ավե­տիս­­­յա­նը ստացել են  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկա­րար­­­նե­րի կան­չի վայր հասնելը` տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց: Ռ.Բա­լո­յա­նը և Ս.Ավե­տիս­յանը այնուհետև տեղափոխվել են Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն, ոտեղից Ռ.Բալոյանը դուրս է գրվել:

Ս.Ավե­տիս­յանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Դ.Զաքյանինը` բավարար:

Նույն օրը՝ժամը 22.00-ին ,տեղեկատվություն է ստաց­վել, որ Երևան քա­ղա­քի Աճառյան փողոցի թիվ 2ա հասցեի հարակից տարածքում տեղի է ունե­ցել ճանապարհա-տրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 22 ՕՍ 634 պետհամարանիշի  ավտոմեքենան բախ­վել է էլ.սյանը: Մինչև փրկա­րար­­նե­րի կան­չի վայր հասնելը` տուժածները տեղի ուժերով դուրս են բեր­վել ավ­տո­մե­­քենայից: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկա­կան կենտ­­րոն են հոսպիտալացվել վարորդ,1976թ.-ին ծնված Արթուր Շիրինյանը, ուղևորներ՝1965թ.-ին ծնված Նինել Ստե­փանյանը   և 1962թ.-ին ծնված Ստեփան Մկրչյանը:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը