Աշխարհ

09.03.2020 17:40


Հնդկաստանում բժիշկներն առաջին անգամ կորոնավիրուս են գտել 3 տարեկան երեխայի մոտ

Հնդկաստանում բժիշկներն առաջին անգամ կորոնավիրուս են գտել 3 տարեկան երեխայի մոտ

Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն Է դարձել երկրում: Ինչպես մարտի 9-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը, նաեւ առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել Է Ջամուի եւ Քաշմիրի նահանգում՝ 63-ամյա մի կնոջ մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացած երեխան ընտանիքի հետ վերադարձել Էր Իտալիա տուրիստական ուղեւորությունից, իսկ Քաշմիրում հիվանդացած կինը վերջերս այցելել Էր Իրան: Երկու պացիենտների վիճակը կայուն Է: Ավելի վաղ ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել Էր մի հետազոտության արդյունքները, որի համաձայն երեխաները եւ մինչեւ 19 տարեկան դեռահասներն ամենից քիչ են ենթակա վարակման ռիսկին:

Ինչպես ցույց Է տալիս վիճակագրությունը, կորոնավիրուսով ամենից շատ վարակվածները տարեց մարդկանց եւ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց շրջանում են: Մարտի 9-ի առավոտվա տեղեկատվությամբ, Հնդկաստանում գրանցվել Է կորոնավիրուսի վարակով 41 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը