Աշխարհ

09.03.2020 17:35


Ադրբեջանում ավելի քան 1 մլն բժշկական դիմակ են առգրավվել սպեկուլյանտներից

Ադրբեջանում ավելի քան 1 մլն բժշկական դիմակ են առգրավվել սպեկուլյանտներից

Ադրբեջանի իրավապահ մարմինները կասեցրել են կազմակերպված խմբավորումների գործունեությունը, որոնք փորձել են բժշկական դիմակների վաճառք իրականացնել սպեկուլյատիվ գներով, ինչպես նաեւ մաքսանենգ ճանապարհով դրանք դուրս բերել երկրից: Իրավազանցներից, որոնց թվում եղել են նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, առգրավվել Է 1 միլիոնից ավելի դիմակ: Մարտի 9-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մերկացվել են մի քանի խմբեր, որոնց մեջ մտնում Էին նաեւ օտարերկրացի քաղաքացիներ, դրանց բոլոր անդամները ձերբակալված են»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպեկուլյատիվ գներով մեծ քանակությամբ բժշկական դիմակներ վաճառելու փորձի ժամանակ ձերբակալվել են Իրանի երեք քաղաքացիներ, ինչպես նաեւ Ադրբեջանի հինգ քաղաքացիներից բաղկացած խումբ: Մի այլ գործողության շրջանակում ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք տեղացի բնակչի գործակցությամբ գնել են մեծ քանակությամբ բժշկական դիմակներ եւ պատրաստվում Էին դրանք ուղարկել իրենց հայրենիք:

«Ձեռնարկված միջոցների շնորհիվ խմբավորումների անդամներից որպես իրեղեն ապացույց առգրավվել Է 1 միլիոն 50 հազար բժշկական դիմակ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Այս պահին Աբրբեջանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ինը դեպք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը