Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մահացել է 237 մարդ
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 7 հազարը, մահացել Է 237 մարդ: Այս տվյալները մարտի 9-ին ներկայացրել Է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիյանուշ Ջահանփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօրվա դրությամբ երկրում գրանցված Է կորոնավիրուսով վարակման 7161 դեպք»,-նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը: Նա հավելել Է, որ մահացել Է 237 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր 6566 հիվանդացածի եւ 194 մահացածի մասին:
Ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, մարտի 9-ին Թեհրանի հիվանդանոցներից մեկում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական հարցերի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ֆարզադ Թազարին: Մարտի 7-ին IRNA գործակալությունը տեղեկացրել Էր Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Ֆաթեմա Ռահբարի մահվան մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: